Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆ ՈՒՆԻ, ԻՆՉ ԱՐՑԱԽՆ ՈՒՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։
Հետևաբար, Իրանի՝ միջուկային զենքին տիրանալու պահից ի վեր ՀՀ-ի դեմ Ադրբեջանի հարձակման հավանականությունը կտրուկ նվազելու է։
Պարզապես պետք է ճիշտ դիրքավորվել և, ապավինելով սեփական ուժերին, դիմանալ ևս որոշ ժամանակ՝ առանց թշնամուն կործանարար որևէ նոր զիջում կատարելու։ Բնականաբար, անհրաժեշտ է մշտապես և ամեն կերպ հզորացնել սեփական պաշտպանական կարողությունները։
Աստվածն առաջ։
Արմեն Այվազյան